Պատմութիւն

Պատմութիւն

Պէյրութի Հայ Աւետ. Հոգեւոր Եղբայրութեան Եկեղեցւոյ
Պատմութիւնը


Հայ Եղբայրութեան Եկեղեցի (նաեւ ճանցուած Հայ Աւետ. Եղբայրութեան Եկեղեցի , Հայ Եղբայրութեան Աստուածաշունչի Եկեղեցի կամ տարբեր կրկնումներ) սկսաւ Հայ Աւետարանական Եկեղեցիէն 19րդ դարուն :


Ինչպէս Հայ Աւետարանական Եկեղեցին ծագում ունեցած էր Մայր Եկեղեցիէն (Հայ Առաքելական Եկեղեցի) , նոյնպէս Հայ Եղբայրութեան Եկեղեցին ծագում ունեցաւ Հայ Աւետարանական Եկեղեցիէն .
Տասնըիներորդ դարուն սկիզբը , Կիլիկիայի մաս մը թաղամասներուն մէջ ինչպէս Խարբերդ , Մարաշ , Հասան Պէյ , Այնդապ եւ Ատանա , վայրը եղան բաւական հոգեւոր արթնութեան , ուր բազմաթիւ անձեր ունեցան վերստին ծնունդ եւ ինքզինքնին յանձնեցին Յիսուս Քրիստոսի Իշխանութեան . փափաքելով ունենալ եռանթուն հոգեւոր միջաւայր , միացան այդ խումբին որ ծագում ունեցած էր Հայ Աւետարանական Եկեղեցիէն , ուր կը գումարէին ոչ պաշտօնական ժողովներ եւ ունէին նման մտահոգութիւններ . այս խումբը գիտցուած էր Եղբայրութեան Ընկերակցութեամբ :


Հայկական ցեղասպանութիւնը պատճառը եղաւ որ այս խումբը չզարգանայ Կիլիկիոյ մէջ . ցեղասպանութենէն ետք , Հայ ժողովուրդի մնացորդը գաղթեց դէպի Միջին Արեւելք ուր հաստատուեցաւ Իրաք , Սուրիա , Լիբանան եւ Եգիպտոս :
Այն զանազան երկիրներու հաստատուող գաղթականներուն մէջ , կային նախաձեռնարկ եղբայրներ ուր , Աստուծոյ օգնութեամբ , սկիզբը տուներու մէջ սկսան հոգեւոր ժողովներ գումարել ապա վարձու սրահներու մէջ , վերջապէս , երբ թիւը եկեղեցիին աւելցաւ եւ դրամական վիճակը ներեց , սկսան ունենալ անձնական եկեղեցիներ :


Հալէպի հաստատւողներուն մէջ , կային Աբրահամ եղբ. Սէֆէրեան , Մինաս եղբ. Պօզօքլեան եւ Միհրան եղբ. Քասարճեան . Մարդիկ ժողվուելով , տուներու մէջ սկսան Աստուածաշունջի սերտողութիւներ ընել . Վերստին ծնունդ ունեցող այդ խումբը , կազմուած էր երեք համայնքներէ (Առաքելական, Կաթողիկէ եւ Աւետարանական) .Ժամանակի ընթացքին այս ընտանիքին թիւը մեծնալով , աւելի պաշտօնական վիճակ առնելով , վերջաւորութեան կոչուեցաւ Հոգեւոր Եղբայրութեան Եկեղեցի . Հարկ էր որ այս ընթաձք շարժումը պիտի տարածուէր ուրիշ երկիրներ բայց տարբեր անուներու տակ , ինչպէս Հայ Աւետարնական Եղբայրութեան Եկեղեցի , Հայ Եղբայրութեան Աստուածաշունչի Եկեղեցի , եւն.


Զանազան Եղբայրութեան Եկեղեցիներ հաստատուեցան Միջին Առեւելքի մէջ, Պէյրութի , Դամասկոս , Պաղտատ , Դէհրան , Գահիրէ , Աղեքսանդրիա . Եւրոպայի մէջ , Վալանս , Բարիզ , Աթէնք . Հառաւային Ամերիկա , Պուէնոս Այրէս , Գօրտօպա , Սաօ Փաօլօ , Մօնդէվիտէօ . Հիւսիսային Ամերիկա , Նու Եօրք , Ֆիլատելֆիա , Պօսդօն , Տիթրօյթ , Շիքակօ , Լօս Անճլիս , Բասատինա .
Շարունակելի ...